Home text
GS1 Armenia/ՋիԷս1 Արմենիա-ն հանդիսանում է GS1 միջազգային կազմակերպության անդամ: Այն Հայաստանի Հանրապետությունում գործող միակ լիազոված կազմակերպությունն է, որն իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։
Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды) GS1 համակարգում Հայաստանի կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում, իսկ ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։
GS1 կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 117 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։

Անհրաժեշտ է գծիկավոր (շտրիխ) կոդ՞
Մեր տրամադրած գծիկավոր (շտրիխ) կոդերը եզակի են ամբողջ աշխարհում եւ դրանց միջոցով ապրանքները կարող են վաճառվել ամենուր

Կիրառությունը
Սկան է արվում աշխարհում օրական 5 միլիարդ անգամ, գրանցվում է 111 երկրներից կազմված ռեգիստրում
GEPIR - Ձեռնարկությունների եւ Ապրանքների Գլոբալ Ռեգիստր
Gepir-ը եզակի ինտերնետային ծառայություն է, որը առավել քան 40 միլիոն ապրանքատեսակների մասին հիմնական տվյալներ է տրամադրում GS1-ում գրանցված կազմակերպությունների մասին