Սնունդ

Գտեք Ձեր րնկերությունը եւ ապրանքատեսակները Verified by GS1-ում ( Ձեռնարկությունների եւ ապրանքների GS1/ՋիԷս1 գլոբալ ռեգիստերներ), այն թարմացվում է ժամը մեկ։ Նախորոք անհրաժեշտ է որ Ձեր ընկերությունը եւ ապրանքատեսակները գրանցված լինեն GS1 համակարգում։

(2024 Հունվարի 1-ից GEPIR ծրագիրը ամբողջովին փոխարինվել է VERIFIED BY GS1)

 

Սննդի  սպասարկումը զարգանում է գերարագ տեմպերով, որպես մրցունակ, տրիլլիոնավոր դոլարների արդյունաբերություն։ Շուկայի այս մշտապես զարգացող սեգմենտը ներառում է ցանկացած բիզնես, հիմնարկ, ընկերություն՝ պատասխանատու դրսում պատրաստված սննդի համար։ Այս ծավալուն շուկան ներառում է արտադրողների, ներկրողների և օպերատորների, որոնք խնդիր ունեն բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունն ու սննդի անվտանգությունը։

Սննդի սպասարկման/մատակարարման շղթան բարդ է, դինամիկ և պամանավորված է սպառողով։ ՋիԷս1 ստանդարտների օգնությամբ այս գործընթացը պարզեցվում է։ ՋիԷս1 –ի օգտատերերը խոսում են մեկ ընդհանուր լեզվով և միմյանց հետ փոխանակում հավաստի տեղեկություն, որը տալիս է ավելի արդյունավետ հաղորդակցություն գործընկերների միջև, ինչի շնորհիվ, ի վերջո, շահում է սպառողը։