GS1 (EAN) համակարգում գծիկավոր կոդ ( շտրիխ կոդ) ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել
Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia կազմակերպությանը, ներկայացնել '
- ձեռնարկության պետական ռեգիստրում գրանցման վկայականի
պատճենը (այն դեպքում եթե ձեռնարկության գործունեությունը լիցենզավորված է, նաև լիցենզիայի պատճենը), - անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այն
դեպքում եթե ներկայացողը ձեռնարկության
տնօրենը չէ, այսինքն պայմանագիր ստորագրելու իրավունք չունի, ապա պետք է
ներկայացնել լիազորագիր, - դիմումի ձևը լրացված, որ բերված է այստեղ ,
- դիմողը անհրաժեշտ է ունենա գործող Էլեկտրոնային հասցե
( e -mail), - ձեռնարկությունը պետք է պայմանգիր կնքի ՋԻ ԷՍ1 Արմենիա ՍՊԸ-ի հետ ձեռնարկությա կոդերի հատկացման համար։
Համաձայն պայմանագրի ձեռնարկությունը պարտավորվում է վճարել գրանցման վճար եւ տարեկան վճարներ, հաշված պայմանգրի ստորագրման ամսաթվից հաջորդող 12 ամիսների համար,
այսինքն տարեկան վճարները հետվճարային է:
Գրանցման եւ տարեկան վճարները նույն չափի են եւ կախված են ձեռնարկության շրջանառությունից, ձեռնարկության կարգավիճակից եւ Հայաստանում գտնվելու վայրից, նկատի ունենք սամանամերձ վայրերը։
Ապրանքատեսակները գրանցման համար կա միանվագ վճար, որ կախված է ապրանքատեսակների քանակից։ - Այն դեպքում երբ ձեռնարկության տնօրենը ունի էլեկրոնային ստորագրություն,
ապա ձեռնարկությունը կարող է ամբողջ գործընթացը անցնել հեռավար։ - Ներկայացնել կոդավորմանը ենթակա ապրանքատեսակների ցանկը Excell կամ Word ֆորմատով և կատարել
համապատասխան վճարումներ, որից հետո կհատկացվի գծիկավոր կոդ։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կիրառվում է ճկուն մոտեցում, - բոլոր փաստաթղթերը կարելի է ներկայացնել էլեկտրոնային ֆորմատով, ուղղարկելով մեր Էլեկտրոնային հասցեին info@gs1am.org։
Ուշադրություն!
Կապված Հայաստանում օրենսդրության փոփոխության հետ, սույն թվականի Հուլիսի 1-ից ՋՍ1 Արմենիա ՍՊԸ-ի եւ ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ (ՋՍ1 Արմենիա ՍՊԸ-ի դեյթափուլ օպերատոր)
հետ բոլոր դրամական գործարքները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ՛ բանկային փոխանցումով կամ բանկային քարտով։
Այն դեպքում, երբ հեռավար գործելավոճը ինչ ինչ պատճառներով ձեզ հարմար չէ, ապա մենք ձեզ կարող ենք ընդունել մեր գրասենյակում։
ՋՍ1 Արմենիա ՍՊԸ-ի եւ ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ-ի բանկային տվյալները բերված են ստորեւ։ Հարցերի դեպքում զանգեք մեզ մեր կորտակտային հեռախոսներին կամ գրեք մեր Էլ․ փոստին։
GS1 (EAN) համակարգում գծիկավոր կոդը ( շտրիխ կոդ) կազմված է Ձեռնարկության կոդից - GCP( Global Company Prefix) եւ ապրանքատեսակի կոդից։
Ձեռնարկության կոդ GCP ձեռք բերելու համար Տնտեսվարող սուբյեկտը պետք է պայմանգիր կնքի ՋիԷս 1 Արմենիա /GS1 Armenia ՍՊԸ-ի հետ եւ կատարի սկզբնական (գրանցման ) վճար, ինչպես նաեւ տարեկան վճարներ, գրանցման պահից 12 ամիսներ անց։ Սկզբնական վճարը եւ տարեկան վճարները նույն չափի են։ Վճարելով սկզբնավճար, ձեռնարկությունը ձեռք է բերում 1000 ապրանքատեսակ, GTIN (Global trade item number) կոդավորելու պոտենցիալ, վիրտուալ տարողություն։
Սկզբնական եւ տարեկան վճարները տարբերակվում են կախված տնտեսավարող սուբյեկտի տարեկան շրջանառությունից կամ աշխատողների թվից եւ տատանվում են 40,000 դրամից մինչեւ 200,000 դրամ։ Վճարները ենթակա են զեղչման կախված գործունեության վայրից եւ ձեռնարկության ծավալից, կիրառվում է ճկուն մոտեցում։Սահմանամերձ շրջանների եւ միկրոձեռնարկությունների համար գործում են զեղչեր։
Ջի Էս 1 Արմենիա ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարը բերված է ստորեւ։
Ստացող՝
Ջի Էս 1 Արմենիա ՍՊԸ
Բանկային հաշիվ՝ 220553331467000
ԱԿԲԱ ԲԱՆԿ
ՀՎՀՀ` 00138296
Վճարման նպատակը դաշտում լրացնել - Սկզբնական (գրանցման) կամ տարեկան վճար գծիկավոր կոդի համար։
Հասցե` Բաղրամյան 64 շ.15 . Երեւան 0033. Հայաստան
հեռ.`(010) 27 26 22 հեռ./ֆաքս հեռ․ (010)27 11 86
e-mail: info@gs1am.org Whatsapp,
Viber 00374 43 014424
Ապրանքատեսակի գրանցման համար պետք է ուղղորդվել հետեւյալ կանոններով որ բերված է GTIN Allocation Rules լինքում եւ վճարները պետք է կատարվեն ստորեւ բերված հաշվեհամարին՝
Ստացող՝
ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ
(ՋԻԷՍ 1 Արմենիայի
Դեյթափուլ օպերատոր)
Բանկային հաշիվ՝ 2052022191891001
ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ
ՀՎՀՀ` 01231154
Վճարման նպատակը դաշտում լրացնել - Վճար էլեկտրոնային կոդի համար։
Հասցե` Բաղրամյան 64շ․15 Երեւան, 0033 Հայաստան
հեռ.`(010) 27 11 86 հեռ․(010)27 26 22
e-mail: info@gs1am.org Whatsapp,
Viber 00374 43 014424
Ուշադրություն․ Խնդրում ենք վճարումները Չկատարել Telcel, Easypay, Idram համակարգերով, քանի որ վճարողը չի երեւում եւ չենք կարողանում հաշիվ դուրս գրել e-invoicing համակարգում։ Վճարումները կատարեք ցանկացած բանկով։
Հավելյալ տեղեկատվության համար դիմել Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia–ի գրասենյակ։
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ձեռնարկությունների տվյալները եւ ապրաքատեսակների նկարագրությունը տեղադրում ենք միջազգային GEPIR GS1 ռեգիստրում, https://gepir.gs1.org կայքում, որտեղ ինֆորմացիան տառադարձվում է (transliteration) անգլերեն լեզվով, այսինքն հայերեն բառերը ներկայացվում են անգլերեն տառերով։ Եթե ցանկանում եք կարող ենք Ձեր տվյալները եւ ապրանքատեսակների նկարագրությունը ներկայացնել անգլերեն լեզվով, որպեսզի տառադարձություն չարվի։ GEPIR կայքը պարբերաբար թարմացվում է ( 150 միլիոնից առավել գրառում)։
Վերոհիշյալ ինֆորմացիան հասանելի է նաեւ igepir մեր բջջային հավելվածում, ներբեռնեք այն ANDROID եւ IOS տիրույթներում։