GS1 գծիկավոր կոդերը ( շտրիխ կոդեր ) կիրառվել են սկզբնական շրջանում մանրածախ առևտրում և դեռևս հիմնականում հանդիպում են մանրածախ ապրանքների վրա։
Սակայն համակարգը կարող է օգտագործվել արդյունաբերության յուրաքանչյուր սեկտորում, արտադրության և բաշխման ցանկացած մակարդակում, օրինակ՝ առողջապահության, էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության և արդյունաբերության այլ բնագավառներում։ Այն, նույնիսկ, օգտագործվում է հրշեջ կայաններում և էլեկտրական հոսանքի արտադրության մեջ։ Ավելի քան 1 միլիոն կազմակերպություններ 130 երկրներում օգտագործում են այս համակարգը։ GS1 համակարգը ղեկավարվում է GS1 (նախկին EAN International) կազմակերպության կողմից, որ գտնվում է Բրյուսելում։
GS1 համակարգը՝ ծախսերի նվազման, ճշգրտության ու էֆեկտիվության մեծացման շնորհիվ, առևտրային ցիկլի մեջ ներգրավված ամեն մեկին ընձեռում է հետևյալ առավելությունները.
Արտադրական շղթայում ապրանքների ավտոմատացված հաշվառում և տեսակավորում, արտադրության և բաշխման ընթացքում ապրանքների հետևելիության կարողություն։
Կարողություն, ստանալու մանրածախ առևտրի ռեալ վաճառքի տվյալները, որ արտացոլում է ռեալ սպառողական պահանջարկը և օգտագործել դա արտադրության պլանավորման մեջ։
Կարողություն, մի գծիկավոր կոդի տեսքով ներկայացնելու խմբաքանակի թիվը, պիտանելիության ժամկետը և սերիական համարը, որը կարող է կարդացվել առևտրային գործարքի մեջ ներգրավված բոլոր գործընկերների կողմից։