Home text
GS1 Armenia/ՋիԷս1 Արմենիա-ն հանդիսանում է GS1 միջազգային կազմակերպության անդամ: Այն Հայաստանի Հանրապետությունում գործող միակ լիազորված կազմակերպությունն է, որն իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։ ՋիԷս1 Արմենիան հիմնադրվել է 1995 թ. եւ գործում է Հայաստանում 1996 թ.-ից։
Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды) GS1 համակարգում Հայաստանի միակ կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում, իսկ ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։
GS1 կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 116 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։
GS1-ը նախատեսում է որ 2026 թ․-ից կիրառության մեջ կմտնեն ամբողջ աշխարհում երկչակ գծիկավոր կոդերը (2D bar codes, ՋԻԷՍ1 QR կոդը ներքեւից GTIN)։ Այժմ օգտագործվող միաչափ գծիկավոր կոդերը կոգտագործվեն զուգահեռաբար երկչափ կոդերի հետ։
Չինաստանում Ժեջիանգ պրովինցիան (Zhejiang province), 65 միլիոն բնակչությամբ, համաձայնագիր է կնքել GS1-ի եւ GS1 China-ի հետ երկչափ կոդերրի անցման մտադրության մասին։
Եկող 2024 թ․ հունվարից ՋիԷս1 Արմենիան իր հաճախորդներին, բացի միաչափ գծիկավոր կոդերի, կհատկացնի նաեւ GS1 QR կոդ, որի միջոցով կարող է կատարվել վաճառք տերմինալով։ Սա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանում, վաճառակետերում, սկսել են հայտնվել երկչափ գծիկավոր կոդեր կարդացող սկաններներ։
2024 թ․ հունվարից Ջի ԷՍ1 Արմենիա ՍՊԸ-ից ՋիԷՍ 1 համակարգի կոդ ձեռք բելու համար պետք է դիմել հեռավար՝ տես մեր կայքի "Կոդավորման կարգը" բաժինը։ Գրասենյակում ընդունելություն միայն հատուկ դեպքերում, նախապես հեռախոսով պայմանավորված ժամին։
Փորձեք Verified by GS1 - Ձեռնարկությունների եւ ապրանքների GS1/ՋիԷս1 գլոբալ ռեգիստերներ
(2024 Հունվարի 1-ից GEPIR ծրագիրը ամբողջովին կփոխարինվի VERIFIED BY GS1)

Անհրաժեշտ է գծիկավոր (շտրիխ) կոդ՞
Մեր տրամադրած գծիկավոր (շտրիխ) կոդերը եզակի են ամբողջ աշխարհում եւ դրանց միջոցով ապրանքները կարող են վաճառվել ամենուր

Կիրառությունը
Սկան է արվում աշխարհում օրական 5 միլիարդ անգամ, գրանցվում է 111 երկրներից կազմված ռեգիստրում
GEPIR - Ձեռնարկությունների եւ Ապրանքների Գլոբալ Ռեգիստր
Gepir-ը եզակի ինտերնետային ծառայություն է, որը առավել քան 200 միլիոն ապրանքատեսակների մասին հիմնական տվյալներ է տրամադրում GS1-ում գրանցված կազմակերպությունների մասին