Մեր մասին

Փորձեք    Verified by GS1

GS1  Armenia \ Ջի Էս1 Արմենիա (նախկին EAN Armenia) կազմակերպությունը հանդիսանում է GS1-ի (նախկին EAN International) միջազգային կազմակերպության անդամ և նրա կողմից լիազորված, Հայաստանի Հանրապետությունում գործող միակ կազմակերպությունն է, որ իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։
Հաշվի առնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների հարաճուն կարևորությունը բիզնեսում,  GS1  կազմակերպությունը մշակել է կոդավորման մի համակարգ, որը երաշխավորում է արտադարանքների և ծառայությունների եզակի ու միանշանակ իդենտիֆիկացումը (ճանաչում, նույնականացում)։ Այս կոդերը հանդիսանում ն մի ընդհանուր լեզու, որի միջոցով արտադրողները, արտահանողները, ներմուծողները, մանրածախ/մեծածախ առևտրով զբաղվողները կարող են հաղորդակցվել ապրանքների և ծառայությունների վերաբերյալ։

Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды)  GS1 համակարգում Հայաստանի կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում, իսկ ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։
GS1  կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 117 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։